Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը կարծում է, որ մի օր կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
«Բոլորը երազում են նվաճել «Ոսկե գնդակը»: Համոզված եմ, որ դրա համար ունեմ անհրաժեշտ որակներ։ Բայց ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դեռ պետք է կատարելագործվեմ որոշ առումներով։
Բայց շատ առումներով ես արդեն ավելի լավն եմ դարձել»,- Ֆելիշին է մեջբերում Managing Barca-ն։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը անցկացրել է 30 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»:
























































