Ուրուգվայի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կմասնակցեն գալիք Ամերիկայի գավաթի 2024 թվականի խաղարկությանը։
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա հունիսի 20-ից հուլիսի 14-ը և կանցկացվի ԱՄՆ-ի 14 քաղաքներում։ Խմբային փուլում ուրուգվայցիները կհանդիպեն ԱՄՆ-ի, Բոլիվիայի և Պանամայի հետ։

























































