«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կիսվել է իր կարծիքով Ֆրանսիայի հավաքականի իր թիմակից և Մադրիդի «Ռեալի» նորեկ հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Ես ֆուտբոլ եմ խաղում և պատրաստվում եմ մեծ հանդիպումների, որպեսզի դիմակայեմ լավագույններին։ Եվ այս առումով Կիլիանը լավագույններից լավագույնն է: Հաճելի է։
Բայց Կիլիան Մբապեի նման խաղացողին միայնակ կանգնեցնել չի կարելի, դա հավաքական ջանքեր է պահանջում: Քանի որ այն ժամանակ ես իմ գոտում էի, մեծ ներդրում ունեցա թիմի հաջողության մեջ (խոսքը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի մասին է, որտեղ «Բարսելոնան» խաղում էր ՊՍԺ-ի հետ՝ ArmSport): Ֆուտբոլիստների դեմ նման հաջող գործողությունները մղում են քեզ շարունակելու ձգտել ավելիին և համոզում են քեզ, որ եթե քրտնաջան աշխատես, վաղ թե ուշ հաջողության կհասնես»,- Կունդեի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































