Երեկ՝ ապրիլի 9-ին, Լոնդոնի «Արսենալը» ոչ-ոքի է խաղացել «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։ «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։
Այսպիսով, «Արսենալը» 2015 թվականից չի կարողանում հաղթել «Բավարիային»։ Վերջին հաղթանակը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը հաղթել է 2:0 հաշվով։ Դրանից հետո թիմերը միմյանց հանդիպել են չորս անգամ (երեք պարտություն և մեկ ոչ-ոքի):
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Զույգի հաղթողը կիսաեզրափակչում կխաղա քառորդ եզրափակիչ մյուս «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» դիմակայության հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» հաղթել է «Պորտուին» (1:1, 11-մետրանոցներով՝4:2), իսկ «Բավարիան»՝ «Լացիոյին» (3:1):