Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում այսօր «Արսենալը» Լոնդոնում ընդունել էր Մյունխենի «Բավարիային»։
Հանդիպման արդեն 12-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Բուկայո Սական բացեց հանդիպման հաշիվը։ Բայց Արտետայի թիմի առավելությունը երկար չտևեց․ րոպեներ անց Գնաբրին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։
32-րդ րոպեին արդեն հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ 11-մետրանոցն անվրեպ իրացրեց մյունխենցիների անգլիացի հարձակվող Քեյնը։
Հանդիպման 75-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը․ Ժեզուսի օգնությամբ աչքի ընկավ Տրուսարդը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2-2 հաշվով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։