Մադրիդի «Ռեալն» արդեն ծրագրեր է կազմում ամառային տրանսֆերների համար։ Մադրիդյան գրանդը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ծագող աստղ, կիսապաշտպան Կոբի Մայնուի տրանսֆերը:
Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ հղում անելով Իսպանիայի իր աղբյուրներին։
Կոբի Մայնուն վերջերս սկսել է կանոնավոր խաղաժամանակ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմում՝ ցուցադրելով բարձր խաղամակարդակ։ Մայնուն արդեն երկու գոլ է խփել Անգլիայի Պրեմիեր լիգայում, այդ թվում՝ «Լիվերպուլի» հետ վերջին խաղում:
Նա վերջերս առաջին անգամ հրավիրվել է նաև Անգլիայի հավաքական։
Transfermarkt-ի համաձայն՝ Կոբի Մայնուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: