«Բրայթոնի» և «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը հրաժարվել է գլխավորել «Այաքսը», հայտնում է Sky Sports-ը։ Մասնագետը մերժել է Ամստերդամյան ակումբի առաջարկը։
Մասնագետը կարող է աշխատանքի անցնել Պրեմիեր լիգայում:
Նշվում է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը դիտարկում է նրա թեկնածությունը։
Շատ բան կախված կլինի Էրիկ տեն Հագի ապագայի վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» որոշումից: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Փոթերը մանկունիացիների թիմը գլխավորելու ֆավորիտներից է։