«Լիվերպուլը» պայմանավորվել է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ:
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիները բանավոր համաձայնության են եկել 39-ամյա պորտուգալացի մասնագետի հետ:
Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։ Նրա գլխավորությամբ լիսաբոնյան թիմը դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը։
Այս տարվա հունվարին «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։
31 խաղից հետո «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 71 միավորով երկրորդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Արսենալին»։