«Ասթոն Վիլլայում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն այս մրցաշրջանից հետո կվերադառնա «Գալաթասարայ», որին պատկանում է նրա պայմանագիրը:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստը ցանկանում է ամռանը վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Նապոլին» և «Ֆիորենտինան»:
Transfermarkt-ը Ձանիոլոյի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
2023/24 մրցաշրջանում Նիկոլո Ձանիոլոն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։