«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալի» հետ սպասվող առաջին խաղի մասին։
«Մենք դասեր ենք քաղել անցյալից. Ե՛վ հաղթանակներից, և՛ պարտություններից։ «Ռեալն» այս մրցաշարում ֆավորիտ է, հատկապես, երբ խաղում է տանը, բայց մենք լավ գիտենք նրանց և գիտենք, թե ինչ անել»,- Ռոդրիի խոսքն է մեջբերել AS-ը։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 9-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 23։00։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին՝ Մանչեսթերում։