«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Լրագրող Սանտի Աունայի տվյալներով՝ «Սիթին» պայմանավորվածություն ունի 26-ամյա բրազիլացու հետ։
Նշվում է, որ ակումբների միջև բանակցությունները կարող են սկսվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Պակետայի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։