«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը նշել է այն ֆուտբոլիստին, ով կարող է անել այն, ինչ ցանկանում է Պեպ Գվարդիոլայի թիմում:
«Գվարդիոլայի թիմում միակ մարդը, ով կարող էր անել այն, ինչ ցանկանում էր, Մեսսին էր, և դա արդարացի էր»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին ու Գվարդիոլան միասին աշխատել են «Բարսելոնայում»։ Մասնագետը կատալոնական ակումբը գլխավորել է 2008-ից 2012 թվականներին։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։