Անգլիայում ընթանում են Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպումները, «Աստոն Վիլան» երեկ հանդիպել է «Բրենտֆորդի» հետ և թիմերը երեքական գնդակ են խփել այս խաղում՝ ի ուրախություն երկրպագուների։
«Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկն ասել է, որ հանդիսատեսը ևս մեկ անգամ համոզվեց, որ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է.
«Կարծում եմ՝ բոլորը համոզվեցին, որ ԱՊԼ-ն աշխարհի լավագույն առաջնությունն է։ ԱՊԼ-ն ամենահետաքրքիր առաջնությունն է։
Մեր տեսանկյունից առաջին խաղակեսում լավ էինք պաշտպանվում, բայց առաջին գոլը բաց թողեցինք։ Այնուամենայնիվ, մենք կարողացանք պատշաճ մտածելակերպ դրսևորել և շրջել խաղի ընթացքը: Ես շատ հպարտ եմ, թեև դեռ զայրացած եմ, որ մենք չհաղթեցինք»,- Ֆրանկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։