«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է իր թիմի՝ այս մրցաշրջանի Անգլիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները։
«Այստեղ մակարդակը բարձր է։ Այդպես է եղել այս լիգայում վերջին վեց-յոթ տարիներին: Տարբերությունն այնքան փոքր է, ուստի եկեք նայենք այս թվերին վերջին տուրից հետո:
Եթե այդպես շարունակվի, ապա կարծում եմ, որ մենք չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունենք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 30 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 68 միավոր և երկրորդ տեղում է։ Իր հերթին Պրեմիեր լիգայում անցկացրած նույնքան հանդիպումներից հետո «Լիվերպուլը» վաստակել է 70 միավոր և առաջին տեղում է։ Երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 67 միավոր։