Կոլումբացի պաշտպան Ջոն Լուկումին, ով հանդես է գալիս Սերիա Ա-ում «Բոլոնիայի» կազմում, հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբում:
Todofichajes-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» ցանկանում է պայմանագիր կնքել 25-ամյա ֆուտբոլիստի հետ։
Լուկումիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 11 մլն եվրո։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում պաշտպանը 21 հանդիպում է անցկացրել։ 30 տուրերի արդյունքներով նրա թիմը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականն Ա Սերիայում։