«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանությունը:
Ինչպես հայտնի է դարձել Teamtalk-ին, «ՌԲ Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնվել է «Յունայթեդի» հետաքրքրության ոլորտում։
Գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել իր առաջատարներից մեկից, եթե նրա տրանսֆերի համար մոտ 60 միլիոն եվրո առաջարկեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օլմոյով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Գերմանիայի առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում։ Օլմոն ունի երեք գոլ և չորս գոլային փոխանցում իր ակտիվում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ գործում է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: