Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Աստոն Վիլայի» հետ խաղում (4-1) խփելով երեք գնդակ՝ «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը այս մրցաշարում հեթ-տրիկների քանակով հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում է ESPN-ը:
Ներկա պահին Ֆոդենն ու Ռոնալդուն Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներում երեքական հեթ-տրիկ են հեղինակել։
«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան նույնպես Պրեմիեր լիգայում երեք հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։