«Չելսիի» ֆուտբոլիստ Քոուլ Պալմերը Անգլիայի Պրեմիեր լիգայում լոնդոնյան ակումբի կազմում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 25 հանդիպում անցկացնելով նա արդեն 24 արդյունավետ գործողություն է կատարել այս մրցաշրջանում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Խաղը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջում»: Հանդիպումն ավարտվել է 4-3 հաշվով՝ հօգուտ Չելսիի։
Հանդիպման գլխավոր հերոսը Պալմերն էր, ով կարողացավ հեթ-տրիկի հեղինակ դառնալ։
Հիշեցնենք, որ Պալմերը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Սիթիից»։ Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար լոնդոնցիները վճարել են 47 միլիոն եվրո: