Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։
Անհատական մրցանակին հավակնում են 7 ֆուտբոլիստներ։
Նրանք են՝ Ալեքսանդր Իսակը, Ալեքսիս Մաքալիստերը, Ռոդրիգո Մունիսը, Քոուլ Պալմերը, Անտուան Սեմենյոն, Բեն Ուայթը և Սոն Հին Մինը։
Ավելի վաղ հայտնի էին դարձել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների անունները։ Մրցանակին հավակնում են Միկել Արտետան, Անդոնի Իրաոլան, Յուրգեն Կլոպը և Էնջ Պոստեկոգլուն։