«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը հայտնվել է «Արսենալի» և «Տոտենհեմի» հետաքրքրությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
«Կաչաղակները» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նրանք կարծում են, որ լոնդոնյան երկու ակումբներն էլ կկարողանան վճարել այս գումարը։
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից։ Այնուամենայնիվ, ակումբը դեռ կարող է վաճառել նրա տրանսֆերը՝ Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների մեջ տեղավորվելու համար։
Իսակը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Նյուքասլի» կազմում: Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ: