Անգլիական «Աստոն Վիլայի» նոր տրանսֆերային նպատակը Բունդեսլիգայում հանդես եկող աջ պաշտպանն է:
Գերմանական Sky Sports-ը հաղորդում է, որ «Աստոն Վիլան» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայից» Յուլիան Ռուերսոնի ծառայություններով:
Նորվեգացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Բրայթոնը»:
Այս մրցաշրջանում պաշտպանը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում։ Նա դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։