«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում խփել է առնվազն 20 գոլ բոլոր մրցաշարերում։
Հիշեցնենք, որ Ֆոդենը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում, որում հանդիպել են «Մանչեսթեր Սիթին» ու «Աստոն Վիլան» (4:1): Ֆիլը «Մանչեսթեր Սիթիի» սան է: Կիսապաշտպանը «Սիթիի» հիմնական կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆոդենի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» 30 հանդիպումներում վաստակած 70 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։