«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր ներկայիս թիմը վաստակել է Անգլիայի պատմության լավագույն թիմերից մեկը համարվելու իրավունքը։
53-ամյա իսպանացին անգլիական թիմը գլխավորում է 2016 թվականից։
«Այս թիմը, որը նվաճել է Պրեմիեր լիգայի հինգ տիտղոս և այլ գավաթներ, դեռ երկար կհիշվի: Ես այս թիմը երբեք չեմ անվանի լավագույնը, քանի որ դա անարդար կլինի այդքան անհավանական թիմերի նկատմամբ:
Բայց մենք նրանցից մեկն ենք լինելու, դա հաստատ։ Այն ամենով, ինչ մենք հաղթել ենք, և ինչպիսի ֆուտբոլ ենք խաղացել, մենք արժանի ենք լինել Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն երեք կամ հինգ լավագույն թիմերից մեկը: Եվ սա պատիվ է և արտոնություն»,- մեջբերում է Գվարդիոլային The Sun-ը։