«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է իր թիմի առավելությունն «Աստոն Վիլայի» նկատմամբ (4-1).
«Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք։ Մեկ ամիս առաջ «Վիլլա Պարկում» նրանք ավելի լավն էին (հանդիպումը, որն ավարտվեց բիրմինգհեմցիների օգտին 1-0 հաշվով, կայացել էր դեկտեմբերի 6-ին, խմբ․): Այսօր մենք ավելի լավն էինք։
Մենք շատ պահեր բաց թողեցինք, բայց նաև շատ ստեղծեցինք։ Ֆոդենի, Լյուիսի և Ռոդրիի շնորհիվ կենտրոնական հատվածում մենք շատ լավ տեսք ունեինք։ Լավ խաղացին նաև Գրիլիշն ու Դոկուն։ Ընդհանուր առմամբ, մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել։
Որոշ ֆուտբոլիստների մենք խաղաժամանակ հատկացրեցինք ոչ միայն մյուսներին հանգստանալու հնարավորություն տալու, այլև հաղթելու համար: Մեզ թարմություն է պետք, մենք ընդամենը երեք օր առաջ խաղացինք «Արսենալի» դեմ։ Օրացույցի պատճառով հանգիստն անհրաժեշտ էր»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչին BBC-ն։