«Արսենալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախը Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն է։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Բրիտանացիներն արդեն կապ են հաստատել մյունխենյան թիմի հետ՝ խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Նշվում է, որ «Բավարիան» չի ցանկանում բանակցել մինչև մրցաշրջանի ավարտը:
Կիմիխի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձի հարցում։ «Արսենալը» քաջատեղյակ է իրավիճակին և մտադիր է բանակցությունները սկսել ամռանը։ Նշվում է, որ Կայ Հավերցը խոսել է Կիմիչի հետ Անգլիա տեղափոխվելու մասին։
Ավելի վաղ «Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը հայտնել էր, որ 29-ամյա գերմանացին կորոշի իր ապագան, երբ պարզի, թե ով է լինելու մյունխենյան թիմի նոր մարզիչը։