«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի խաղացողների հաճախակի վնասվածքների մասին։
«Դուք չեք կարող կանխել խնդիրները: Պրեմիեր լիգայի չափանիշները բարձր են, գրաֆիկի գերծանրաբեռնվածությունը՝ խելահեղ։ Մեր թիմում շատ խաղացողներ կան, որոնք գնում են հավաքականներ։ Մյուս ակումբները նույնպես խնդիրներ ունեն, հատկապես պաշտպանությունում:
Փոփոխություններ արե՞լ ենք վերապատրաստման գործընթացում։ Մենք իրականում չենք մարզվում, վերականգնվում ենք և սպասում հաջորդ հանդիպմանը»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության 29 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։