«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2021 թվականին «Յուվենտուսից» անգլիական թիմ տեղափոխվելու մասին:
«Նրա երկրորդ նորամուտը տեղի ունեցավ «Նյուքասլի» դեմ խաղում, և դա ամենահուզիչ օրերից մեկն էր «Օլդ Թրաֆորդում»: Ռոնալդուն երկու գոլ խփեց. նա արժանի էր վերադառնալու այս հնարավորությանը: Իր առաջին մրցաշրջանում նա 24 գոլ խփեց։ Նա ավելի շատ ճանաչման է արժանի, քան այն, ինչ նա ստանում է: Նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն ռմբարկուներից մեկը: Նա հզոր տեսք ուներ մեր թիմում»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-ից 2009 թվականներին և 2021 թվականից մինչև 2022 թվականի վերջը։ Անգլիական ակումբում իր երկրորդ շրջանի ընթացքում հարձակվողը մանկունիանցիների կազմում անցկացրել է 55 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 27 գոլ։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 36 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 միլիոն եվրո: