«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ-ոքին (0-0) Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում։
«Մեր անցկացրած հանդիպումը ֆենոմենալ էր՝ և՛ անհատական, և՛ թիմային: Մենք շատ դժվար փորձություն ենք անցել։
«Արսենալը» ցանկանում էր հաղթել, բայց եթե չես կարողանում հաղթել, չես կարող նաև պարտվել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» ունի 64 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Արսենալը» 65 միավորով երկրորդ տեղում է: Անգլիայի առաջնությունում առաջատարը «Լիվերպուլն» է (67)։