Պեպ Գվարդիոլան գնահատել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում տիտղոսի հավակնորդների ելույթները։
«Մանչեսթեր Սիթիի» մարզչին հարցրել են, թե տիտղոսի հավակնորդներից որ թիմն է ցուցադրում լավագույն խաղը։
«Մանչեսթեր Սիթի… Բայց ես ձեր դեմքի արտահայտությունից տեսնում եմ, որ դուք համաձայն չեք»,- մեջբերում է Գվարդիոլային լրագրող Դոմ Ֆարելը։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 3 միավորով։ «Արսենալը» 2-րդն է՝ առաջատարներից հետ մնալով 2 միավորով։