Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ է տարել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ (2:0)։
Մուսա Դիաբին և Էզրի Կոնսան մեկական գոլ են խփել «Վուլվերհեմփթոնի» դարպասը։
Ունայ Էմերիի թիմը վաստակել է 59 միավոր և վերադարձել է ԱՊԼ-ի թոփ քառյակ, սակայն «Տոտենհեմը» (56 միավոր) մեկ խաղ պակաս ունի։
«Վուլվերհեմփթոնը» 41 միավորով 10-րդ տեղում է։