Ավարտվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Նյուքասլ Յունայթեդ»-ն ու «Վեսթ Հեմ»-ը։ Խաղն ավարտվել է տանտերերի՝ 4։3 հաշվով հաղթանակով:
Վեցերորդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Ալեքսանդր Իսակը բացել է հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։ 21-րդ րոպեին հարձակվող Միխայիլ Անտոնիոն խփել է «Վեսթ Հեմի» պատասխան գնդակը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերին առաջ է մղել հարձակվող Մոհամմեդ Կուդուսը։ 48-րդ րոպեին հարձակվող Ջարոդ Բոուենը խփել է «Վեսթ Հեմի» երրորդ գոլը։
77-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը դուբլի հեղինակ է դարձել՝ կրկին իրացնելով 11 մետրանոցը։ 83-րդ րոպեին «Նյուքասլի» կիսապաշտպան Հարվի Բարնսը Ալեքսանդր Իսակի փոխանցումով հավասարեցրել է հաշիվը՝ 3:3։ Հյուրերին հաղթանակ է պարգևել Հարվի Բարնսը, ով 90-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։
«Վեսթ Հեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի 7-րդ տեղում է։ Թիմը 30 խաղում վաստակել է 44 միավոր։ «Նյուքասլը» 43 միավորով 8-րդ տեղում է: Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը» (64):
























































