GR Sports գործակալությունը, որը ներկայացնում է «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի շահերը, պատասխանել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA)՝ խաղադրույքների կանոնները խախտելու մեջ կիսապաշտպանին ուղղված մեղադրանքներին։
«Ինչ վերաբերում է անգլիական և իտալական մամուլի հրապարակումներին, հարկ է նշել, որ ընթացող հետաքննությունը «Նյուքասլի» խաղացող Սանդրո Տոնալիի համապատասխան գործողությունների հետևանք է։ Նա 2023 թվականի հոկտեմբերին որոշեց ինքնուրույն զեկուցել ՖԱ-ին, ինչպես նախկինում զեկուցել էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային (FIGC)՝ Իտալիայում դատավարության մեկնարկից առաջ խաղադրույքների վերաբերյալ իր դիրքորոշումը ճշտելու համար։
Այսպիսով, մենք խոսում ենք ոչ թե ինչ-որ նոր բանի մասին, այլ կրկնվող փաստերի մասին, որոնք տեղի են ունեցել մինչև իտալացու որակազրկումը, ինչի մասին խաղացող ինքնակամ տեղեկացրել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի վերջապես վերջ դնի իր կյանքի բացասական և շատ ցավալի շրջանին։
Սանդրո Տոնալին կշարունակի լիովին համագործակցել ՖԱ-ի հետ, ինչպես դա արեց FIGC-ի հետ, և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի այս գործընթացն ավարտվի հնարավորինս արագ»,- լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերել սոցիալական ցանցում Տոնալի գործակալության հայտարարությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 28-ին, Անգլիայի ՖԱ-ն Տոնալիին մեղադրանք է առաջադրել խաղադրույքների կանոնները խախտելու 50 նոր կետերով։