«Գալաթասարայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլլայում», չի մնա անգլիական ակումբում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ բիրմինգեմյան ակումբը մտադիր չէ գնել 24-ամյա իտալացու լրիվ տրանսֆերը թուրքական ակումբից։
Այս մրցաշրջանում Ձանիոլոն «Ասթոն Վիլլայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ։