«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը խոսել է լոնդոնյան ակումբում իր դերի մասին։
«Այս մրցաշրջանում ես ստիպված էի դառնալ «Չելսիի» առաջատարը: Ինձ դա դուր է գալիս: Երբ լավ ես հանդես գալիս քո թիմի համար, դա քեզ օգնում է: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել», — Գալաերի խոսքերն է մեջբերում Chelsea News-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա Գալագերը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։