«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը, գրում է The Sun-ը։
Մարտի 23-ին ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել Բրազիլիայի հետ ընկերական խաղում։ Նրան 67-րդ րոպեին փոխարինել է Լյուիս Դանկը։ Հանդիպումից հետո նա բուժզննում է անցել, որից հետո գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դուրս է թողել ֆուտբոլիստին ազգային հավաքականի հաջորդ խաղի հայտացուցակից:
Մարտի 26-ին Անգլիան «Ուեմբլի» մարզադաշտում կհյուրընկալի Բելգիայի հավաքականին։
Այս մրցաշրջանում 31-ամյա Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: