Բրազիլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում այսօր հյուրընկալվել է Անգլիայի հավաքականի կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ տարել ընկերական խաղում:
Հյուրերի կազմում միակ գնդակը խաղի 81-րդ րոպեին հեղինակել է 17-ամյա Էնդրիկը: Սա ֆուտբոլիստի առաջին գոլն էր Բրիազիլիայի ազգային հավաքականի կազմում:
Զուգահեռաբար ընթացող խաղում մրցել են Դանիայի և Շվեյցարիայի հավաքականները: Խաղն ավարտվել է գոլազուրի ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: