Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն պատմել է, թե ինչպես է լեգենդար բրազիլացի Ռոնալդոն ազդել իր վրա։
«Ես կնախընտրեի Ռոնալդոյին ցանկացած այլ խաղացողից։ Ռոնալդոյի շնորհիվ էր, որ սիրահարվեցի ֆուտբոլին։ Ես խաղում էի միայն ժամանակ սպանելու համար: Բայց մի օր եղբորս ընկերը՝ Կլեմեն անունով, ինձ հարցրեց՝ ճանաչո՞ւմ եմ Ռոնալդոյին։ Ես պատասխանեցի, որ չգիտեմ, և նա ինձ մի քանի տեսանյութ ցույց տվեց։
Կարծես տեսա արվեստ, մոգություն։ Դա ինձ գրավեց։ Ես նրա հետ դիտել եմ բոլոր տեսանյութերը, եւ իմ նպատակն էր այս ամենը կրկնել բակում»,- Franceinfo-ին ասել է պաշտպանը։