«Լիվերպուլը» հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է LFC Transfer Room-ը։
Նշվում է, որ անգլիական ակումբը հնարավոր գործարքի շուրջ բանակցություններ է վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։
Մերսիսայդցիները հույս ունեն ձեռք բերել Ռոդրիգոյի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
23-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։ Նրա աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Իսպանիայի առաջնությունում հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում։ Ռոդրիգոն ունի ութ գոլ և հինգ արդյունավետ փոխանցում իր ակտիվում: