Բրազիլացի վինգեր Ռաֆինյան հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա «Բարսելոնայից»:
Ինչպես հաղորդում է Transfer News-ը՝ հղում անելով իսպանական Sport հրատարակությանը, Ռաֆինյայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմը»։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է բրազիլացի ֆուտբոլիստին տեսնել իր շարքերում։ 2023/2024 մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 28 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։
Transfermarkt-ի մասնագետները 27-ամյա Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 մլն եվրո։ Բրազիլացին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։