«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Եվրոպայի առաջնությունում իր թիմի նպատակի մասին.
«Մեր նպատակը Եվրո՞ն հաղթելն է․․․ Այո, միանշանակ, ակնհայտ է։ Մենք ցանկանում ենք հաջող հանդես գալ Եվրոյում։
Մենք հիմա չենք մտածում Աշխարհի առաջնության մասին: Մեր գլխավոր խնդիրը Եվրոպայի առաջնությունը հաջող անցկացնելն է»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլում Անգլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիան, Դանիան և Սլովենիան։