«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։
Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe հրատարակությունը։
Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը հետևյալն է.
1. Կևին Դե Բրույնե, «Մանչեսթեր Սիթի», ամսական 2,02 միլիոն եվրո:
2. Էրլինգ Հոլանդ, «Մանչեսթեր Սիթի», 1,9 միլիոն եվրո.
3-4. Մոհամեդ Սալահ, «Լիվերպուլ», 1,77 միլիոն եվրո.
3-4. Կազեմիրո, «Մանչեսթեր Յունայթեդ» – 1,77 միլիոն եվրո.
5. Ռաֆայել Վարան, «Մանչեսթեր Յունայթեդ», 1,72 միլիոն եվրո.