Լուիս Էնրիկեն ցանկանում է, որ «Արսենալը» հաղթի Պրեմիեր լիգան։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Լիվերպուլից»։ «Մանչեսթեր Սիթին» զիջում է նրան մեկ միավորով:
«Կցանկանայի, որ Միկել Արտետան հաղթեր «Արսենալի» հետ։ Հակառակ դեպքում ես կցանկանայի, որ հաղթեր Պեպ Գվարդիոլան, ով նախկինում բազմիցս է նվաճել գավաթը։ Եվ եթե ոչ նա, ապա՝ Էմերիի «Ասթոն Վիլան»:
«Մանչեսթեր Սիթին իմ կարծիքով ֆավորիտ է»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը Twitch-ի հեռարձակման ժամանակ: