Հարձակվող Բուկայո Սական վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել Անգլիայի հավաքականի ճամբարը։
Ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել ազգային հավաքականի մարզմանը, նա վերադարձել է «Արսենալ»։
Անգլիան մարտին կխաղա Բրազիլիայի և Բելգիայի հետ: Անգլիացիները չեն ծրագրում լրացուցիչ խաղացող հրավիրել Սակային փոխարինելու համար։
























































