«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է ժամանակակից ֆուտբոլի գլխավոր խնդիրը։ Նրա կարծիքով, հանդիպումների մեծ քանակի պատճառով դրանց որակը նվազում է։
«Խնդիրը հանդիպումների անցկացման մեջ չէ, այլ որակի։ Որակը ընկնում է։ Ինձնից չի կարելի ակնկալել, որ 70 խաղում մեկ կիլոմետր սպրինտ կվազեմ: Ի՞նչ պետք է անեմ։ Պարզապես պետք է հետևեմ խաղային գրաֆիկին: Հենց սա է բիզնեսը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում VG-ն։