«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթկլիֆը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստ։
««Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն խաղացո՞ղը։ Երևի Ռոնալդուն։ Ես մի փոքր հիշում եմ Բոբի Չարլթոնին։ Նա ակնհայտորեն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ էր: Բայց ես մի անգամ հարցրի Ալեքս Ֆերգյուսոնին, թե ով է եղել լավագույն ֆուտբոլիստը, ում նա մարզել է, և նա ասաց, որ Ռոնալդուն:
Իսկ Ջորջ Բեսթը, հավանաբար, ամենատաղանդավոր ֆուտբոլիստն էր, որին ես երբևէ տեսել եմ»,- ասել է Ռեթկլիֆը հեծանվորդ Գերեյնթ Թոմասի փոդքաստում։
Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-ից 2009 թվականներին և 2021-ից 2022 թվականներին։