«Նյուքասլի» պաշտպան Սվեն Բոտմանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Նա խաչաձև կապանների վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-0):
24-ամյա հոլանդացին վիրահատության կենթարկվի։ Վերականգնումը կտևի 6-ից 9 ամիս:
Այս մրցաշրջանում Բոթմանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։