Էրիկ տեն Հագը ցանկանում է գլխավորել «Բավարիան»։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն։ Մասնագետը վստահ չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր ապագայի հարցում։
Աղբյուրի համաձայն, Տեն Հագը երազում է իր կարիերայի ինչ-որ պահի գլխավորել մյունխենյան ակումբը։
Հաղորդվում է, որ այս պահին գերմանական ակումբը չի դիտարկում մասնագետին թիմ հրավիրելու տարբերակը։ Հոլանդացու թեկնածությունը կարող է քննարկվել, եթե նա հեռանա անգլիական թիմից։
«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է՝ 28 խաղից հետո վաստակած 47 միավորով։