«Արսենալը» թույլ կտա իր երեք խաղացողներին՝ Էմիլ Սմիթ Ռոուին, Էդի Նկետիային և Ռիս Նելսոնին այս ամառ հեռանալ ակումբից:
«Արսենալը» մեծ ծրագրեր ունի ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված, այդ թվում՝ թոփ հարձակվող գնելու։
Ակումբում պատրաստ են փոխհատուցել իրենց ծախսերի մի մասը՝ վաճառելով խաղացողների, որոնք չեն մտնում Միկել Արտետայի երկարաժամկետ ծրագրերի մեջ:
Ըստ անգլիական Mirror-ի, Սմիթ Ռոուի, Նկետիայի և Նելսոնի հեռանալն ամենահավանական է թվում։