Լիվերպուլի «Էվերտոնը» պահանջում է 80 միլիոն ֆունտ ստերլինգ Ջարեդ Բրանթուեյթի տրանսֆերի համար:
«Էվերտոնի» ֆուտբոլիստն առաջնահերթ տրանսֆերային նպատակն է «Մանչեսթեր Յունայթեդի» համար, հայտնում է TalkSport-ը:
Ջարեդի տրանսֆերին հավակնում են նաև Անգլիայի այլ թոփ ակումբներ:
Նշենք, որ Բրանթուեյթն առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ Բրազիլիայի և Բելգիայի հավաքականների հետ ընկերական խաղերին մասնակցելու համար։