Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդյան թիմի հաղթանակով՝ 6։1 հաշվով։ «Լիվերպուլը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 11։2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Տանտերերը հանդիպման 15-րդ րոպեին հաղթում էին արդեն 4։0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Դարվին Նունյեսը, Բրայան Կլարկը, Մոհամեդ Սալահն ու Կոդի Գակպոն։
42-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատել է Վելկո Բիրմանչևիչը։
Երկրորդ կեսում դաշտի տերերից աչքի են ընկել Դոմինիկ Սոբոսլայն ու Կոդի Գակպոն։